Ուկրաինայում արգելել են Սերգեյ Դովլաթովի գիրքը
Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հանձանաժողովը օրերս ավելացրել է այն ռուսական ստեղծագործությունների ցուցակը, որոնք Ուկրաինայի տարածքում չպետք է վաճառվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Սերգեյ Դովլատովի անվերնագիր գրությունների ժողովածուին, որի նախաբանում հիշատակվում է դերասան Սերգեյ Բեզրուկովի անունը, որը ևս ներառված է արվեստի գործիչների սև ցուցակում: Նախաբանում նշված են «իմպերիալիստական գաղափարախոսության և վերջինիս քարոզչության մասին»:
Այս ցուցակում տեղ են գտել նաև Նիկիտա Նեպրյախինի «Համոզիր և հաղթիր» մանկական գրականությունից մի շարք գրքեր, ինչպես նաև սովետական սիմվոլիկան քարոզող գրքեր: