9,5 տոննա կոկաին` ռուսական անձնակազմով նավում (տեսանյութ)
Կաբո Վերդեի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է ռուսական անձնակազմով ESER բեռնատար նավի բեռը ցուցադրող կադրեր, գրում է lenta.ru-ն: Հիշեցնենք, որ նավը կալանվել է երկրի նավահանգստում՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով:
Իրավապահներն առգրավել են 9,5 տոննա ընդհանուր զանգվածով 260 փաթեթ, որոնցում եղել է սպիտակ փոշի, որն, ըստ ոստիկանության, կոկաին է: «Սև շուկայում» ապրանքի գինն ավելի քան 1,5 մլրդ դոլար է:
Նավի կալանման մասին հայտնի է դարձել փետրվարի 1-ին: Երկրի իշխանությունները ձերբակալել են ՌԴ 11 քաղաքացու:
Պանամայի դրոշի տակ նավարկող նավն իրականացնում էր Պանամա-Մարոկկո երթուղին, երբ անձնակազմի անդամներից մեկի մահվան պատճառով այն ստիպված է եղել կանգ առնել Կաբո Վերդեի նավահանգստում: