Երեխայի անհաջող հրավառությունից պայթել է կոյուղին (տեսանյութ)
Չինաստանում երեխան փորձել է հրավառություն անել, սակայն փոխարենը պայթեցրել է կոյուղին: Ինչպես գրում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Չիֆեն քաղաքային շրջանում:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ տղան պայթուցիկ նյութը փորձում է դնել դիտահորի վրա, որից հետո պայթյուն է որոտում:
Երեխան, որը վնասվածքներ չի ստացել, արագ լքել է տարածքը: Մոտակայքում կայանած մեքենան վնասվել է, սակայն ոչ ոք չի տուժել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ նյութի կրակի ու դիտահորում կուտակված մեթանի ռեակցիայի արդյունքում: