Թայվանում խափանվել է աշխարհի ամենասարսափելի ատրակցիոններից մեկի աշխատանքը (Տեսանյութ)
Թայվանում՝ Թայչժունեի զվարճանքների այգում, զբոսաշրջիկները մնացել են աշխարհի ամենասարսփելի ատրակիցիոններից մեկում` Gravity Max ամերիկյան բլրակում, որն անվանում են նաև «լեռնագնաց», հաղորդում է The Sun-ը:
Քսան զբոաշրջիկներով ատրակցիոնի աշխատանքը խափանվել է ուղղահայաց դիրքում, և մարդիկ կես ժամ դեմքը՝ ներքև, կախված են մնացել հսկայական բարձրությունից: Զբոսայգու հյուրերին ազատել են ինժեներները:
Այգու տնօրենի խոսքով՝ ուղղահայաց դիրքով կախված գնացքը չի կարողացել ճշգրտորեն անցնել լրացուցիչ երկաթգծով, որը դրա դիրքը հորիզոնականի կփոխեր: Աշխատանքի խափանման պատճառ կարող են դարձած լինել ուժգին քամին կամ մառախուղը: Զբոսաշրջիկներին վստահեցրել են, որ նրանց անվտանգությունն ապահովված է եղել: