Ղրղզստանում տղամարդը փորձել է ձիով սուպերմարկետ մտնել (տեսանյութ)
Ղրղզստանի Չույի մարզի վարչկենտրոն Թոքմաք քաղաքում հարբած տղամարդը փորձել է ձիով առևտուր անել տեղի սուպերմարկետներից մեկում, սակայն առևտրի անհաջող փորձն ավարտվել է տուգանքով:
Bishkeknews ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է հարբած ձիավորը մտնում սուպերմարկետ, որից հետո նրան դուրս է հրավիրում անվտանգության աշխատակիցը:
Ինչպես հաղորդում է «Sputnik Кыргызстан»-ը, տղամարդը Թոքմաքի 39-ամյա բնակիչ է: Ավելի ուշ նա հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար, սակայն իրավապահները նրան այնուամենայնիվ տուգանել են 5,5 հազար ղրղզական սոմի չափով (մոտ 38 հազար դրամ):