Ադրբեջանի հոգևոր առաջնորդը եւ պատրիարք Կիրիլը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:
«Մենք փորձում ենք առաջ տանել Ղարաբաղի հարցով եռակողմ երկխոսությունը: Թեև այսօր ոչ մի լուրջ առաջընթաց չկա, կարևոր է, որ չկա պատերազմ: Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, մենք վաղուց լուծած կլինեինք այդ հարցը: Մենք խրախուսելու ենք քաղաքական գործիչներին: Հույս ունենք, որ այդ խնդիրը կլուծվի»,- պատրիարք Կիրիլին մեջբերում է Москва-Баку գործակալությունը:
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում դրական դերակատարության համար: