1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 ապրիլի 2019թ., 00:00
Թրամփը The New York Times-ից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրենից «Այլևս չենք հանդուրժի, որ Ամերիկան մեզ խրատներ տա». Լավրով Փաշինյանը Զելենսկիին խորհուրդներ է տվել Պուտինի հետ շփվելու վերաբերյալ Անկարան հայտարարում է, որ Վաշինգտոնը «անցնում է թույլատրելիի սահմանը» Պուտինն ու Ալիեւը կհանդիպեն Պեկինում Բելառուսը հույս ունի ռուսական նավթին այլընտրանք գտնել Հայերի ճնշող մեծամասնությունը չի ողջունում Երեւանում Թուրքիայի դրոշի այրելը Հայաստանի ԶՈւ հրետանային զորավարժություններ «Գրադ» համակարգերի մասնակցությամբ Սեդրակ Քոչարյանը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով Վանեցյանի վրա ապացուցման բեռ դրվեց Կարծիք. Որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Դիբալան, տառապում են` խաղալով Ռոնալդուի հետ Ռուսական դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը Grenke Сhess Сlassic․ Արոնյանը 38 քայլում հաղթեց Սվիդլերին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի որոշումը կայացրել էր մինչեւ Կարապետյանի հանդիպումը. Աշոտյանի պատասխանը՝ Միրզոյանին Եթե նույնիսկ պարզվեր Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա. Դավիթ Անանյան Արթնացավ 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո ԱԱԾ–ն անսպասելի խուզարկություններ է կատարել կալանավայրում. մտել են «Զոն նայողի»–ի խուց Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Դոնալդ Թրամփը դժգոհ է տնտեսության աճը չնկատող լրատվամիջոցներից «Ռուսական օղին վերջ դրեց Պորոշենկոյի նախագահությանը». Haaretz-ը՝ Ուկրաինայի ընտրությունների մասին Ալժիրում ամենահարուստ գործարարը կալանվել է Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ. «Լիդիան» Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Խախտվել է Մհեր Դերձյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան Նախագահն ստորագրել է վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը Անսանձ քամին մերկացրել է 54-ամյա Բելուչիի սլացիկ ոտքերը (լուսանկարներ) «Սանիթեքը» սպառնում է դիմել միջազգային արբիտրա՞ժ. Ըստ Մարությանի՝ «լավ կանի դրա փոխարեն քաղաքը մաքրի» Իրազեկում՝ պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին Փհենյանը պաշտոնապես հաստատում է Վլադիմիր Պուտին-Կիմ Չոն Ուն առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը Ռուսաստանի իրավապահներին են ներկայացվել Միհրան Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Իրանի խորհրդարանը կառավարությանը հանձնարարում է հակազդել ԱՄՆ գործողություններին Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ Ուկրաինացի դատավորը հայց է ներկայացրել Պորոշենկոյի դեմ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով Ինչու խորհուրդ չի տրվում սմարթֆոնը մինչև 100% լիցքավորել ԻՊ-ն պատասխատավություն է ստանձնել Շրի Լանկայում պայթյունների համար Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրում Արցախին վերաբերող կետ կա Չեխիայի պատգամավորների պալատը վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը «Իմ քայլի» փակ նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցը․ Լիլիթ Մակունց Ինդոնեզիայում ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ավելի քան 50 մարդ է մահացել «Միշտ երազել եմ այս դժվար օրն այստեղ լինել». Գոհար Ավետիսյանը Երեւանում է Գարիկ Մարտիրոսյանը դեռ 1997-ի՞ն գիտեր, որ Զելենսկին նախագահ է դառնալու Նազարբաեւը չի կարողացել զսպել արցունքները Nur Otan-ի համագումարի ավարտին Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը (ուղիղ) Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին, դրանում Արցախին վերաբերող կետ կա Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է Ադրբեջանում դաժանաբար ծեծել են լրագրողուհու Մարսի առաջին բնակիչները կարող են նախընտրել սոցիալիզմը Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում «Սա պարզապես խայտառակություն է». Երեւանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողովին ՀՀ քաղաքացին պարտավոր չէ երեք օտար լեզու իմանալ Մի պաշտոնյա էլ լուռ հեռացավ ՔԿ պարզաբանումը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի փորձաքննության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Ստամբուլում քառահարկ շենք է փլուզվել Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել. Հայկ Մարության Մոտոցիկլետիստը տեսանկարել է 15-մետրանոց ժայռից իր անկումը (տեսանյութ) Փարիզի մարոնիտյան տաճարում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ժամերգություն Սավչենկոն վերադարձել է Գերագույն ռադա Ֆլորիդայի ափերին 725 կիլոգրամանոց սպիտակ շնաձուկ են գտել Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը կստանա եռամսյակային պարգևավճարներ Բելառուսը դադարեցրել է ռուսական նավթամթերքի արտահանումը Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ գյուղացին գոնե պարարտանյութ, դիզվառելիք, կամ այլ տեսակի օժանդակություն ստանում էր, հիմա դա էլ չկա Դզվել ես էլի, դե վերջացրեք, կխոսենք. Հայկ Մարությանի եւ ընդդիմադիրների ջրերը մի առվով չեն հոսում (տեսանյութ) Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը Ի՞նչ է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ապե՛ր, հլը դուրս արի. միջադեպ «Իմ քայլի» եւ «ԲՀԿ»-ի ավագանու անդամների միջեւ (տեսանյութեր) Amazon-ում հիմա կարելի է վճարել կրիպտոարժույթով Ինչի վրա է ծախսվելու Փաշինյանի կաբինետի վերանորոգմանը հատկացված 63 մլն 400 հազար դրամը Գիտնականները Գրենլանդիայում սառույցների հալքի տեմպերի աճ են գրանցել Բա մենք ձեր հանդեպ տե՞նց ենք. «Իմ քայլի» քայլը վրդովեցրեց մյուսներին (տեսանյութ) Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով «Հեղափոխությունը միշտ զոհաբերություն է պահանջում. այդ զոհն այսօր Ռոբերտ Քոչարյանն է». ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արարատ Միրզոյանի հերթական սխալը Աշխատանքից ազատեք ռեկտորին, բայց մի ստորացրեք․․․ Ղազախստանի իշխող կուսակցությունը այսօր կորոշի երկրի նախագահի իր թեկնածուին Ի՞նչ կասեր Հրանտ Բագրատյանը խորհրդարանում, եթե լիներ պատգամավոր Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել Ճշրգտվել է Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փլուզման զոհերի թիվը
Հարցում

«Եթե դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում». Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, հակամարտող երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումների տեսքով, ակտիվ կերպով շարունակվում է: Չնայած կարծիքներին, որ այդ հանդիպումների ընթացքում լուրջ քննարկումներ են ընթանում ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ու տարրերի շուրջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որևէ դետալ չի քննարկվում, մտքերի փոխանակություն է ընթանում, ավելին՝ հայկական կողմը կրկին պնդում է, որ ԼՂ-ի փոխարեն չի բանակցելու, դավադրություններ չեն կարող լինել: Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում՝ Ձեր տպավորություններով:


– Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ:

Այն, ինչ ինձ մտահոգում է, շտապողականությունն ու արագությունն է: Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Բայց ինչո՞ւ շտապել նման հարցերում, ինչո՞ւ սա չանել ավելի երկար ժամանակահատվածում, որն էլ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ես, անկեղծ ասած, ավելի դանդաղ գործընթացի կողմնակիցն եմ: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը՝ մինչ այս հարցին անցնելը:

Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում:

– ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս, որպեսզի ձևավորվի միջավայր, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ավելի լավ են հասկանում:

– Այո, այդպիսի մթնոլորտ կարող է լինել, իսկ ինչո՞ւ այդքան հաճախակի հանդիպել, այնտեղ ի՞նչ եք այդքան անում, եթե լուրջ հարցեր չեն քննարկվում: Միջավայրը նորմալ է արդեն Դուշանբեից հետո, արդեն ավելի քիչ են սկսել կրակել շփման գծի ուղղությամբ:

– Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինեն ԼՂ հակամարտության կարգավորման արագացված գործընթացներով, եթե Ձեզ համար ընդունելի չեն իշխանությունների պնդումները դավադիր գործընթացների բացակայության մասին:

– Ես չգիտեմ: Ես չեմ հավատում արտաքին դավադրության տեսություններին, որ կան ճնշումներ: Ասում են` ինչ որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ, ես չեմ կարող դրան բացատրություն տալ, տրամաբանական բացատրություն չկա ներկա փուլում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման համար: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք ՀՀ իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից:

– Պարոն Կոլերով, խոսեցիք Մադրիդյան սկզբունքների մասին: Կա կարծիք, որ ռուսական կողմը կրկին ակտիվացնում է «Լավրովի պլանը», և հենց դրա մասին խոսեց վերջերս Լուկաշենկոն իր հայտնի ասուլիսում, որում անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:

– Չկա ոչ մի «Լավրովի պլան», չի եղել, դա խաբերություն է, բազմիցս հերքված խաբեություն, դա խաբեություն է՝ հստակ նպատակներով: Որևէ նոր տեղեկատվություն չկա, ողջ տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ քննարկվում են Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, և քննարկվում է Ղարաբաղի համար կարգավիճակ ԼՂԻՄ սահմանների շրջանակում: Իմ կարծիքով` այդ սահմանները նույնիսկ Լաչինի հետ անհնար են դարձնում Ղարաբաղի տնտեսական և ռազմական գոյատևումը: Միայն ներկայիս տարածքն է ստեղծում տնտեսական և ռազմական հիմք Լեռնային Ղարաբաղի կայունության համար: Քելբաջարի հանձնումը ԼՂ-ին զրկում է 65 տոկոս ջրային ռեսուրսներից, հարավային շրջանների հանձնումը զրկում է ԼՂ-ին 60 տոկոսից ավելի գյուղատնտեսական հողատարածքներից, մյուս շրջանների հանձնումը Ղարաբաղը զրկում է ռազմական պաշտպանական խորությունից, ԼՂ-ն վերածվում է մի փոքրիկ տարածքի, որը կդառնա հեշտ խոցելի:

– Պարոն Կոլերով, հայկական կողմը պնդում է, որ իր բաժին պատասխանատվությունից չխուսափելու փորձեր են այս հանդիպումները, իսկ բանակցային գործընթացը հայկական կողմը չի վարելու Արցախի փոխարեն: Հայտնի է նաև, որ սրան դեմ է ադրբեջանական կողմը: Որքանո՞վ է իրատեսական Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին:

– Այո, դրան դեմ է Ադրբեջանը: Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում, ընտրություններ, նոր մարդիկ, որոնք ևս պետք է հարմարվեն, ու այս իրավիճակում մի փոքր դժվար իրականանալի է թվում դա: Բայց, կարծում եմ, ԼՂՀ ներկայացուցիչները տեղյակ են բոլոր գործընթացներից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է լինում Ղարաբաղում: Բայց Ղարաբաղի ներկայացուցիչները չեն լինում այդ միքանիժամյա քննարկումներին, նա չի վերցնում նրանց իր հետ:

– ՀՀ վարչապետը չի վերցնում, ամենայն հավանականությամբ, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, և դրա համար ենթադրվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն:

– Նա կարող է նրանց տանել քննարկումների՝ որպես փորձագետներ: Նա կարող է դա անել, բայց չի անում:

– Ինչպե՞ս կարող է Հայաստանն Արցախին վերադարձնել բանակցային սեղան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրա համար:

– Կրկին նշեմ, որ Ադրբեջանը դեմ է դրան: 2016 թվականի պատերազմը Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ տվեց որոշ նախապայմաններ դնելու համար, այդ թվում՝ այս հարցը, դա չարվեց: Սերժն ուներ հնարավորություն՝ նաև ճանաչել Ղարաբաղը, նա չարեց դա նույնպես: Նա չդրեց հավելյալ պայմաններ: Դա կախված է հայկական կողմի ջանքերից, հայկական կողմը պետք է դրա համար ջանքեր ներդնի:

– Վերջին մի քանի ամիսների կտրվածքով փոխվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ, Սերգեյ Լավրովը կառուցողական է որակում Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ, գովում է Ադրբեջանին: Ինչո՞ւ:

– Չի փոխվել: Ռուսաստանը կառուցողական է որակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրճատումը, Դուշանբեի բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերվել, և դա Պուտինի նախաձեռնությունն էր: ՌԴ ԱԳՆ-ն այդ արդյունքը ողջունում է, քանի որ դա Պուտինի նախաձեռնությունն էր: Այդքանը:

Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես անընդհատ ասում էր. «Ինձ Պուտինը ասում է», «Պուտինի հետ քննարկեմ», և հանձնում է Կոսովոն և Կոսովոյի սերբական շրջանները: Վուչիչը ծածկվում էր Պուտինի հովանու ներքո, որպեսզի փափուկ, ամբողջական կապիտուլյացիա իրականացնի: Ես նմանություն եմ տեսնում: Որքան հաճախ են Հայաստանում խոսում այն մասին, որ Պուտինը ատիվացնում է, Լավրովն է ասում, դա հնարում են: Հնարել են «Լավրովի պլանը», որ իրենք չէ, այլ Լավրովն է ստիպում, Լավրովը վախենալու է, ստիպում է, որ կոմպրոմիս տեղի ունենա: Բայց դա սուտ է, դա արվում է նրա համար, որպեսզի դառը կոնֆետը գեղեցիկ թղթով փաթեթավորվի:

– Ձեր նշած այս շտապողականության հարցում Ռուսաստանն ի՞նչ հետաքրքրություն և շահ ունի, կամ ինչպե՞ս է գնահատվում այս գործընթացը, եթե համարենք, որ դեմ է այս արագացված պրոցեսին:

– Ես այդ շտապողականությունը բնութագրում եմ՝ որպես փաստ: Բոլորի համար տեսանելի է դա, հաշվեք հանդիպումների թիվը, պատկերեք այդ գրաֆիկը, հավատացնում եմ` շատ ուշագրավ գրաֆիկ կլինի: Ես այդ հարցի շուրջ որևէ խոսակցություն չեմ ունեցել, պաշտոնական տեսակետին չեմ տիրապետում:

website by Sargssyan