Հավաքարարը երեք օր մնացել է վերելակում (Տեսանյութ)
Նյու Յորքի առանձնատներից մեկում աշխատող հավաքարարը 3 օր մնացել է վերելակում: Առանձնատանը մարդ չի եղել և հավաքարարին ոչ մեկը օգնություն չի ցուցաբերել: Այս մասին հայտնում է ТСН պարբերականը:
Նշվում է, որ այն ժամանակ երբ հավաքարարը տանն աշխատել է, տանտերերը արձակուրդ են մեկնել և մի քանի օր տանը չեն եղել: Վերելակը խափանվել է երկրորդ ու երրորդ հարկերի արանքում, հավաքարարը իր մոտ չի ունեցել նաև բջջային հեռախոս, որպեսզի ահազանգի փրկարարներին:
Տանտերերը նրան ազատել են միայն երեք օր անց, երբ տուն են վերադարձել: