Հայ դերասանները միտումնավոր բարկացրել են Սոչիի տաքսու վարորդներին
Հումորային սերիալի դերասաններ Արտյոմ Կարագյոզյանն ու Վարդան Դանիելյանը Սոչիի տաքսու վարորդների հետ գին են սակարկել ու շատ ծիծաղելի կերպով:
Կարագյոզյանը զբոսաշրջիկի տեսքով մոտեցել է տաքսու վարորդներին և սկզբից հարցրել է, թե որքան գումարով նրան կհասցնեն իր նշած վայրը: Տաքսիստները ներկայացրել են ծառայության գինը, որից հետո հայտնվել է դերասանի ընկերը՝ Վարդան Դանիելյանը՝ հայ տաքսիստի կերպարով, և խոստացել է անհամեմատ ցածր գնով հասցնել ցանկացած վայր:
Սոչիի տաքսու վարորդների արձագանքը շատ բուռն է եղել: Նրանք վրդովվել են և չեն հասկացել, թե որտեղից է հայտնվել այդ նոր տաքսիստը և ինչու է նման ցածր գներ առաջարկում զբոսաշրջիկին: