Բոլթոնն Ալիեւի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Մենք քննարկել են փոխադարձ շահերի մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Բոլթոնը իր Twitter-յան էջում:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին տեղի էր ունեցել Բոլթոնի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնել էր Փաշինյանը, ղարաբաղյան հակամարտության հարցը չէր քննարկվել: