Ապագան 9 կորպորացիաների ձեռքում է․ Փորձագետ
Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները քննարկելիս մարդիկ հաճախ շատ լավատեսական կանխատեսումներ են անում կամ, հակառակը, սցենարներ են առաջարկում հակաուտոպիական ոգով: Երկու մոտեցումներն էլ սխալ են, կարծում է Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ֆուտուրոլոգ Էմի Ուեբը, հաղորդում է HighTech-ը:
Յուրաքանչյուր ալգորիթմի հետեւում խոշոր կորպորացիայի մարդկանց խումբ է, եւ դեռեւս 9 ընկերություններ են ձեւավորում ԱԻ օրակարգը: Հետազոտողը դրանց շարքին է դասել Google, Microsoft, Amazon, Facebook, IBM- եւ Apple (G-MAFIA) ամերիկյան հսկաներին, ինչպես նաեւ չինական եռյակին`Baidu, Alibaba եւ Tencent (BAT):
Փորձագետը շեշտում է, որ «Մեծ իննյակը» վերահսկում է ինչպես ծրագրային ապահովումը, այնպես էլ ապարատային բաղադրիչները՝ իշխանություն ստանալով ամբողջ էկոհամակարգերի վրա: «Այժմ յուրաքանչյուր ընկերություն պետք է հարմարվի մեծ իննյակին: Իսկ ամեն սպառող, այսպես թե այնպես, առնչվում է դրան», - զգուշացնում է Future Today ինստիտուտի համահիմնադիրը։
Պարադոքսն այն է, որ հսկաներն իրենք ավելի մեծ միավորումների են ենթարկվում: Այսպիսով, ամերիկյան ИТ կորպորացիաները ծառայում են Wall Street-ի շահերին, իսկ չինականները`պետության շահերին:
Ուեբը կոչ է անում մարդկանց մի կողմ չքաշվել, հակառակ դեպքում ստիպված կլինեն հետեւել, թե ինչպես են կորպորացիաները տեխնոլոգիաները չարաշահում իրենց շահերի համար:
«Պետք չէ «Մեծ իննյակին» չարագործներ համարել: Իրականում, դրանք ապագային ուղղված մեր հիմնական հույսն են», - մեջբերում է հետազոտողին Business Insider-ը:
Ի դեպ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսորն ընդունում է, որ հասարակությունը եւ ժողովրդավարությունը դեռեւս պետք է անցնեն տեխնոլոգիական առաջընթացին վերաբերող բազմաթիվ փորձություններ: Ուեբը ընդամենը կոչ է անում չընկալել ԱԻ-ն որպես անխուսափելի տարրերային աղետ․ ի վերջո, մարդիկ են ստեղծում ալգորիթմները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am