Միստր Բինը փոխարինել է հայտնի դիմանկարների հերոսներին (Լուսանկարներ)
Ծաղրանկարիչ-գեղանկարիչ Ռոդնի Փայկը բոլորին սիրելի կինոհերոսի դեմքը տեղադրում է հինավուրց կլասսիկ դիմանկարներում: Արդյունքում ստացվում են շատ հետաքրքիր աշխատանքներ՝ կոմիկական դեմքը օգանական ձեւով զուգորդվում է թավշյա հագուստով եւ կեղծամով:
Շատերն են հավանաբար հիշում միստր Բինի մասին այն ֆիլմը, որտեղ հերոսը պատահաբար փչացնում է Ուիստլերի մոր դիմանկարը, իսկ հետո փորձում է ուղղել այն: Հավանաբար հենց այդ դրվագն է ոգեշնչել ամերիկացի ծաղրանկարչին:
Ընդհանուր առմամբ Ռոդնին ստեղծել է Ատկինսոնի տասնյակից ավելի ծաղրանկարներ:
Top-News.am