Աստղագետները հանելուկային աստերոիդ են հայտնաբերել
Աստղագետները հայտնաբերել են 2,4 կմ տրամագծով աստերոիդ, որը եղել է Արեւային համակարգի ամենածայրում՝ հայտնում է Daily Mail-ը։
Գիտնականները պնդում են, որ իրենք նման առասպելական օբյեկտ առաջին անգամ են տեսնում։ Հնարավոր է՝ այն հինավուրց բեկոր է, որը կարող է լույս սփռել Արեւային համակարգի էվոլյուցիայի պատմության վրա։
Ըստ նրանց, աստերոիդը կարող է լուծել աստղային համակարգի ստեղծման հանելուկը։