Փայլանը հայերենով ելույթ է ունեցել Բեյրութում (Տեսանյութ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն օրերս այցելել է Լիբանան, ուր Բեյրութում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել.
«Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»:
Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում:
«Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք կազմեց ազգայնականների հետ, մեզ մոտ սկսած շատ լավ գարունն ավարտվեց»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը՝ խոսելով Թուրքիայում առկա ժողովրդավարության լուրջ ճգնաժամի մասին:
Քրդամետ կուսակցության անդամը նաև հայտնել է, որ ազատ խոսքի ջատագով իր ընկերներից շատերը բանտարկված են.
«Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին»,- ասել է Փայլանն ու վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ հանուն Թուրքիայի ժողովրդավարության:
Նա դրական խոսքեր է ասել թուրք գրող Քադիր Աքընի մասին, որի RED ֆիլմի ցուցադրության առթիվ էլ մեկնել էր Բեյրութ:
«Քադիր Աքընը թուրք է, և ես ուզում եմ ասել՝ սխալ է հաճախ հնչող այն միտքը, թե բոլոր թուրքերը նույնն են: Իրականում այդպես չէ: Ես պայքարում եմ Թուրքիայի ժողովրդավարության համար ու պայքարում եմ ժողովրդավար թուրքերի, ժողովրդավար քրդերի և ժողովրդավար հայերի հետ: Ես կոչ եմ անում հատկապես երիտասարդ հայերին, որ չասեն՝ թուրքը մնում է թուրք»:
Նշենք, որ Կարո Փայլանի բեյրության այցն իրականացվել է «Նոր սերունդ» մշակութային միության հրավերով: