Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից
Այս թեմայով
- Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում
- ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը. քննարկվում է նրա արտահանձնման հարցը
- Կարագանդայում հայերի օբյեկտները հսկվում են
- Ղազախստանի ՆԳՆ-ի պատասխանը Նարեկ Գուրուրյանի հայտարարությանը
Կարագանդայից Armdaily.am-ին հայտնել են, որ Նուրուլու ազգանունով ադրբեջանցին, որը առաջին օրվանից ձերբակալված էր, այնուհետև կալանավորված, խոստովանել է որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել էր սպանության գործիք դանակը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են՝ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը։