Սկանդալային գրագողություն. բրիտանացի երգչուհին մեղադրվում է «Թբիլիսո» հայտնի երգի մեղեդու յուրացման մեջ
Վրացական հեղինակային երաժշտության հպարտությունը համարվող «Թբիլիսի» կամ «Թբիլիսո» երգը դեռևս ԽՍՀՄ-ում 20-րդ դարի երկրորդ կեսին հայտնվել էր գրագողության աղմկահարույց սկանդալի կենտրոնում ու բուռն քննարկումների տեղիք տվել:Այդ մասին հաղորդում է« Իմեդի »հեռուստաալիքը` հղում անելով popmusic.ge կայքին:
Թբիլիսիի հիմնը դարձած երգի գրագողության մեջ մեղադրվել է 20-րդ դարի առաջին կեսին հայտնի բրիտանական ջազ աստղ Ջերի Սքոթը:
«Թբիլիսո» երգը գրվել է կոմպոզիտոր Ռևազ Լաղիձեի կողմից Պետրե Գրուզինսկիի խոսքերով` 1959 թ.Վրաստանի մայրաքաղաքի հիմնադրման 1500-ամյակին նվիրված ֆիլմի համար:
1962-ին բրիտանացի երգչուհի Ջերի Սքոթի թողարկած «Stay With Me» երգի սկավառակի հեղինակներ են համարվում ինքը՝ Ջերի Սքոթը, Իգո Ֆիշերը և ոմն Ասկվիսը: Երգը նվիրված է սիրելի տղամարդուն և ոչ մի կապ չունի Թբիլիսիի հետ՝ երաժշտությունից բացի:
Ավելի վաղ՝ 1961 թվականին, Ջերրի Սքոթը համերգային շրջագայությամբ ժամանել էր ԽՍՀՄ՝ դառնալով այդ երկիր ժամանած առաջին արևմտյան ջազ երաժիշտը, որին հաջողվել էր շրջագայության ընթացքում վաճառել 3 մլն սկավառակ: ԽՍՀՄ-ում նրա համերգը զուգադիպել է 1961թ․ Գագարինի տիեզերք թռչելու հետ: Մոսկվայում՝ Բրիտանիայի դեսպանատանը, Ջերի Սքոթն ամուսնացել էր վերոհիշյալ «Stay With Me» երգի համահեղինակ Իգո Ֆիշերի հետ:
ԽՍՀՄ-ից հեռանալուց հետո Ջերրին «Բիթլզ»-ի պրոդյուսեր Ջորջ Մարտինի օգնությամբ գրել է այդ երգը։
Փաստացի, ոչ մի տեղ չի հիշատակվում, թե երգչուհին երբ և որտեղ կարող էր լսած լինել վրացական հեղինակային երգն, ապա այն յուրացնել: Սակայն փաստն այն է, որ նրա հնչեցրած երաժշտական կոմպոզիցիան Վրաստանում հիմնավորվել և մեծ հեղինակություն էր վայելում՝ դառնալով հիթ: Երգի լավագույն կատարող է համարվում Նանի Բրեգվաձեն: