Ալիեւը վախենում է հանրահավաքներից
Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի իշխանությունները Ազգային խորհրդի դիմումը մերժել են եւ հրաժարվել են արտոնել հունվարի 26-ին նախատեսված հանրահավաքը:
Մերժման հիմնավորման մեջ նշվում է, թե հունվարի 19-ի հանրահավաքի ժամանակ եւ հունվարի 20-ի երթի ընթացքում տեղ են գտել հասարակական կարգի խախտման մի շարք դեպքեր:
Նշվում է նաեւ, որ հունվարի 19-ի հանրահավաքից եւ հունվարի 20-ի երթից հետո Բաքվի ոստիկանապետ Միրջաֆար Սեիդովը դիմել է քաղաքական իշխանություններին, կոչ անելով չարտոնել ընդդիմության հանրահավաքները:
Top-News.am