Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ գլխավոր դատախազություն նյութեր են ստացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Բանտի կալանավոր Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել բանտի ղեկավարությանը, որ մեկ այլ կալանավոր՝ Սերոբ Մխիթարյանը, գողացել է իր Samsung G8 տեսակի բջջային հեռախոսը, ինչի պատճառվ ինքը կրել է 150 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Samsung G8 տեսակի հեռախոսը բանտ է անցկացվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի դաբռոյով»։