Թալանել են Նոր Նորքի քրեականի պետի տունը
Արդեն բազմիցս անդրադարձ է եղել խնդրին, որ վերջին շրջանում ավելացել են ավազակային հարձակումներն ու գողությունները։ ՈՒ որքան էլ տարօրինակ հնչի, սակայն գողերը շատ հաճախ թալանում են իրավապահ մարմինների աշխատակիցների տները։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ օրերս էլ թալանել են Նոր-նորքի ոստիկանության քրեական բաժնի պետ Կամո Միքայելյանի տունը։
Վերջինս չի ցանկանում գոնե առայժմ բարձրաձայնել այդ մասին, հատկապես, երբ ոստիկանները դեռևս չեն կարողացել հայտնաբերել հանցագործին։
Դեպքի մասին մանրամասներ կհայտնենք ավելի ուշ։