Իլհամ Ալիեւը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ցանկանում գնել
Դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է ռուսական նոր սպառազինություններ գնելու հարցում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ալիեւն ասել է, որ մանրամասները կքննարկեն ու կհամաձայնեցնեն ռուսական եւ ադրբեջանական պատկան գերատեսչությունները։ «Մենք իհարկե հետաքրքրված ենք։ Ռուսաստանը հանդիսանում է մեր հիմնական արդիական ու հուսալի ռազմատեխնիկայի մատակարարներից մեկը»։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ում որոշակի կարգավիճակով ներկայացվածությանը կամ անդամակցությանը, Ալիեւն ասել է, որ հարցը գտնվում է քննարկումների փուլում։