Անգլիայում աշխատավարձ չստացած բանվորն էքսկավատորով մտել է իր իսկ կառուցած հյուրանոցն ու քանդել այն (տեսանյութ)
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում վարձատրություն չստացած բանվորն էքսկավատորով մտել է գրեթե ամբողջությամբ կառուցված հյուրանոցն ու քանդել այն, հաղորդում է Daily Mail-ը:
Հրապարակվել է միջադեպի տեսանյութը: Ականատեսների համաձայն, երբ տղամարդը նկատել է ժամանած ոստիկաններին, դուրս է եկել ու փախուստի դիմել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
«Մենք պետք է այսօր հանձնեինք շինությունը: Ամեն ինչ պատրաստ էր: Մեկ էլ հանկարծ էքսկավատորի ղեկին նստած ինչ-որ տխմար որոշեց անցնել շինության մեջտեղով: Այնտեղ բանվորների խումբ կար, բոլորը շոկի մեջ էին»,- ասել է բանվոր Սամուել Ուայթը:
Նրա խոսքով՝ ավերածությունը 20-30 րոպե է տևել:
Ուայթը հաստատել է, որ բարկացած բանվորին մոտ 800 դոլար չէին վճարել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: