Վենեսուելայում ցուցարարները վառեցին Չավեսի արձանը
Բոլիվար նահանգի Սան Ֆելիքս քաղաքում չորեքշաբթի օրվա գիշերը ցուցարարները վառել են Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nacional պորտալին:
Այս հուշարձանը տեղադրվել էր 2018թ․-ին՝ հրամանատարի հերթական ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ երկրի կառավարության հաշվին: Թե ինչպիսի նյութից է պատրաստված արձանը, նշված չէ: 2018թ. սկզբին նմանատիպ մեկ այլ արձան պղծվել էր Չավեսի Սաբանետա հայրենի քաղաքում: 2013-ին վախճանված Չավեսի վեց մետրանոց գրանիտե քանդակը պատրաստվել է «Ռոսնեֆտ» ընկերության պատվերով եւ 2016թ. հոկտեմբերին Ռուսաստանի կողմից նվիրվել Վենեսուելային: Դրա վրա քարեր են նետել, իսկ հուշարձանի հիմքի վրա այն ժամանակ անվադողեր էին այրել:
Չորեքշաբթի գիշերը Վենեսուելայի տարբեր քաղաքներում սկսեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի գործողությունները: Հունվարի 23-ին երկրում նախատեսված են ինչպես իշխանությունների հակառակորդների, այնպես էլ գործող նախագահի կողմնակիցների երթերը: Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի անդամ Խոսե Օլիվարեսը հայտարարել է, որ բողոքի ակցիաներում մեկ մարդ արդեն սպանվել է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am