Մարզպետարանների պաշտոնյաներին
Այս թեմայով
- Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
- Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
- Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
- Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Դուք գիտե՞ք, որ սահմանամերձ շրջանների ուսուցիչները տոներին ծածուկ գալիս են քաղաք բատրակություն անում, ուսուցչուհիները հարուստների տներն են մաքրում, որ կարողանան մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Իսկ դուք ինչ-որ մանկավարժի «բարոյական վարքականոնից» եք ճառում. ոչ ավելի, ոչ պակաս - «Յաճախապատում ճառք լուսավորք»:
Գիտե՞ք գոնե, որ ձեր նշանակած ( ձեր հովանավորությունը վայելող ) տնօրենները պարզապես ճորտատեր-խազեիններ են թշվառ ուսուցիչների գլխին: Ինչ վերաբերում է «բա նախորդներին ինչու չէիք ...» մանկամիտ դեմագոգիային, նախորդներին ժողովուրդը չի ընտրել, ձեզ է ընտրել - ձեզնից էլ պիտի պահանջի:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից