Երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը Փարիզում ձերբակալվել է երկու այլ տղամարդկանց հետ: Գրում է Gazeta.ru-ն: Ֆրանսիական ոստիկանության աղբյուրի պնդմամբ` այդ երեք տղամարդիկ բռնաբարության մեջ են կասկածվում:
Առաջինը ձերբակալության մասին պատմել է «Closer» հրատարակչությունը, որի տվյալներով` 24-ամյա մի աղջիկ երեք տղամարդկանց Քրիս Բրաունի գլխավորությամբ բռնաբարության մեջ է մեղադրել: Աղջկա խոսքերով` խմբակային բռնաբարությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Բրաունի հյուրանոցի համարներից մեկում:
2018 թ. օգոստոսին Քրիս Բրաունը, որը հայտնի է երգչուհի Ռիհանային դաժան ծեծի ենթարկելու միջադեպով, նախկինում ևս խմբակային բռնաբարության մեջ է կասկածվել: