Էթնիկ ադրբեջանցին առաջադրվել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռոման Նասիրովը, որ էթնիկ ադրբեջանցի է, ով ծնվել, մեծացել է Ուկրիանայում։ Մինչ այս, նա ղեկավարել է երկրի պետական ֆիսկալ ծառայությունը (ՀՀ ՊԵԿ-ի համարժեքը), եղել է Գերագույն ռադայի պատգամավոր։
Նախագահի թեկնածու առաջադրված Նասիրովն ինքնառաջադրվել է, թեև համարվում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմակից, քանի որ հենց նրա քաղաքական ուժի կազմում է պատգամավոր ընտրվել 2014 թվականին։
Նասիրովի ընտրության հավանականությունը շատ քիչ է, քանի որ այս պահին երկրի նախագահի հիմնական թեկնածու համարվում է նախկին բանտարկյալ, ուկրաինական նախորդ հեղափոխության առաջամարտիկներից Յուլյա Տիմոշենկոն։