Շուտասելուկներ ասող ղազախ հաղորդավարը զվարճացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Ղազախական հեռուստաալիքի հաղորդավարը համացանցում հայտնի է դարձել տեսանյութի շնորհիվ, որում հաղորդավարական հմտությունները բարելավելու նպատակով մայրենի լեզվով շուտասելուկներ է ասում: Տեսանյութը Reddit հարթակում արդեն ավելի քան 100 հազար մարդ է հավանել:
«Ղազախերենը հնչում է դիզելային շաժիչի նման, որը փորձում ես գործի գցել -40 աստիճանի պայմաններում»,- գրել է տեսանյութը հրապարակող օգտատերը:
Օգտատերերից շատերը ենթադրել են, որ հաղորդավարը եթեր դուրս գալուց առաջ վարժություններ է արել, և խնդրել են թարգմանել շուտասելուկները: Օգտատերերից մեկը ներկայացրել է շուտասելուկների թարգմանությունները, որոնք, սակայն, այլ լեզուներում անիմաստ են հնչում: