«Պատրաստվո՞ւմ եք Ձեր երեխայի հորն ամուսնության առաջարկ անել». Անակնկալ հարց Նոր Զելանդիայի վարչապետին (տեսանյութ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ժասինդա Արդերնը հարցազրույց է տվել BBC-ին, որի լրագրող Վիկտորյա Դերբիշիրն անսպասելի հարց է տվել պաշտոնյային:
Ինչպես նշում է The Guardian-ը, լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Արդերնը պատրաստվում է ամուսնության առաջարկ անել իր երեխայի հորը՝ Քլարկ Գեյֆորդին:
Լսելով տարօրինակ հարցը՝ վարչապետն ակնհայտորեն անակնկալի է եկել ու բարձր ծիծաղել է:
«Ոչ, ես նման առաջարկ չեմ անի, ոչ»,-ասել է նա:
«Դուք ֆեմինի՞ստ եք»,-հարցրել է Դերբիշիրը:
Դրան ի պատասխան Արդերնը նշել է, որ միանշանակ ֆեմինիստ է, սակայն ցանկանում է, որ կողակիցն ինքը նման առաջարկ անի:
Նորզելանդացիներից շատերին լրագրողի հարցը շատ անտակտ է թվացել, ինչի մասին նրանք գրել են սոցցանցերում: