ՄԻԵԴ-ը սպասում է ադրբեջանական իշխանությունների պատասխանին
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
ՄԻԵԴ-ը սպասում է Ալեքսանդր Լապշինի գործով ադրբեջանական իշխանությունների պատասխանին։
Ինչպես հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է բլոգերը, ՄԻԵԴ-ը սկսել է քննել դիմումը եւ սկսել է հաղորդակցման գործընթացը: Ադրբեջանական իշխանություններին տրամադրվել է 3 ամիս՝ փաստաթղթերը ներկայացնելու համար: Բլոգերը ընդգծել է, որ Բաքվի կողմից փորձեր են արվել կաշառք տալու եւ քաղաքական ճնշում գործադրելու, որոնք հաջողությամբ չեն պսակվել: «Այն հարվածելու է նրանց, երբ դատարանը որոշում կայացնի` կապված սպանության փորձի հետ: Նրանք իրենք են աղավաղել իրենց կերպարը՝ փողերի լվացմամբ եւ պատգամավորներին կաշառելով», - ասել է Լապշինը:
Բլոգերի կարծիքով, իր հետ ամբողջ պատմությունն ի սկզբանե հորինված էր բնակչության որոշակի մասի համար, որպեսզի նրան շեղեր ներքին խնդիրներից։ «Նրանք Ղարաբաղի կարիքը չունեն, նրանց պետք է հակամարտություն եւ առկա խնդիրների «բացատրություն»: Եթե Լապշինը չլիներ, նրան պետք կլիներ հորինել», - ասել է բլոգերը: Միեւնույն ժամանակ, նա չի պատրաստվում թերագնահատել Ադրբեջանի իշխանություններին. «Նրանք վտանգավոր են եւ ոչ ադեկվատ»: