Ամուսնական խարդախները խաբել են դյուրահավատ ճապոնուհիներին
Ճապոնիայում խարդախների խմբի են ձերբակալել, որոնք դյուրահավատ կանանցից փողեր են խնդրել, այնուհետեւ անհետացել, փոխանցում է RG-ն:
Նիգերիայի քաղաքացիները ներկայացել են որպես բարձրաստիճան ամերիկացի զինվորականներ, համացանցում տեղադրել են տոնական համազգեստներով լուսանկարներ: Ընդ որում՝ խարդախներն իրենց դեմքը թաքցրել են՝ օգտագործելով այլ մարդկանց դիմանկարներ:
Նամակագրություն հաստատելով՝ խմբի անդամները կանանց համոզել են, որ լուրջ մտադրություններ ունեն: Դրանց հաջորդել են տոմսի եւ այլ ծախսերի համար փող փոխանցելու խնդրանքները: Կալանավորվածներից մեկը Ծագող արեւի երկրի բնակչուհուց ստացել է 54 հազար դոլար: Քննության տվյալներով՝ չարագործներն ընդհանուր կարող էին շորթած լինել հարյուր հազարավոր դոլար գումար: