Համացանցում թաքնվելու տեղ չկա
Վատ նորություն նրանց համար, ովքեր համացանցային էջերից դուրս են եկել՝ հուսալով, որ այդպես կպահպանվի իրենց գաղտնիությունը: Դա չի լինի, հայտնում է Thomson Reuters Foundation-ը:
Հետազոտության համաձայն՝ սոցցանցերը, ինչպես Twitter-ը, կարելի է օգտագործել նախկին օգտատերերի նախապատվությունների մասին տեղեկություններ հավաքելու համար՝ հետեւելով նրանց մեկանգամյա շփումներից ընդամենը ութին:
«Դուք համացանցում չեք վերահսկում ձեր գաղտնիությունը,- ասել է Վերմոնթի համալսարանից մաթեմատիկոս Ջիմ Բագրոուն, որը ղեկավարել է Nature Human Behavior ամսագրում հրապարակված հետազոտությունը: - Քո ընկերները նույնպես խոսում են»:
Տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը, ակնդետ ուշադրության օբյեկտ են դարձել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե օգտատերերի անձնական տեղեկություններն ինչպես են օգտագործում գովազդի թարգեթավորման համար:
Բագրոուն եւ նրա թիմը վիճակագրական մոդելներ են օգտագործել՝ վերլուծելու համար «Թվիթերում» գրեթե 14 հազար օգտատերերի համընդհանուր հասանելի ավելի քան 30 մլն գրառումների տվյալները:
Նրանք հայտնաբերել են, որ ալգորիթմները կարող են մինչեւ 64 տոկոս ճշգրտությամբ որոշել, թե օգտատերն ավելի շուտ ինչ բառ կգրի՝ ելնելով այն հանգամանքից, թե նա եւ այն մարդիկ, որոնց հետ շփվում է, ինչ են ավելի հաճախ հրապարակել:
«Համացանցում թաքնվելու տեղ չկա»,- նշված է հետազոտության համահեղինակ Լյուիս Միթչելի հայտարարության մեջ:
Բագրոուի խոսքով՝ քաղաքական նախապատվություններից մինչեւ սիրելի հեռուստասերիալներ, ցանկացած տեղեկություն, որն օգտատերերը համացանցում հրապարակում են, կարող են օգտագործվել մարդու կյանքի շատ ասպեկտների որոշման համար:
Չնայած հետզոտության ուշադրության կենտրոնում Twitter-ն էր, հնարավոր է նույնպիսի տեղեկություններ հավաքել այլ սոցցանցերի գրառումներից: