«Վարչապետ ջան, դրանցից որ մեկի արդարացումը Ձեզ ավելի դուր եկա՞վ»
Մակունցը չէր տիրապետում օրենքին, Լենա Նազարյանը պարգևատրումները որակեց իներցիայի արդյունք, էն Հովիկը թե բա չնչին գումարներով են պարգևատրվել, Սուրեն Պապիկյանն ասաց,որ նորմալ է որ վեց ամիս չեն աշխատել ու ստացել են, Գեղարքունիքի մարզպետն էլ մի ամսվա աշխատանքի դիմաց ստացած կես մլն դրամի շուրջ աղմուկը համարեց անտեղի աղմուկ:
Իսկ հիմա հարց.... Վարչապետ ջան, դրանցից որ մեկի արդարացումը Ձեզ ավելի դուր եկա՞վ և արդյոք Ձեր դրած կադրերը Ձեզ դուր են գալիս: Չասեք ժողովուրդն է ընտրել, որովհետև կոնկրետ Գեղարքունիքի մարզում անձամբ Ձեզ էլ ասել են, որ նշանակված մարզպետը վատագույն ընտրությունն էր:
Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից