Երեւանում թալանել են քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեւանում, հունվարի 20-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել. երեկոյան Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 65-ամյա Սարգիս Ե.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչեւ 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել տուն եւ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր եւ գումար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Սարգիս Ե.-ն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում՝ որպես ճարտարապետ, եւ գողը կամ գողերը նրա բնակարանից հափշտակել են 1000 ԱՄՆ դոլար, մի քանի մլն դրամ արժողության զարդեր։