Իսկական «ստամբուլյան լեդիին» պետք չէ լպստել պաղպաղակը
Իսկական «ստամբուլյան լեդիին» պետք չէ լպստել պաղպաղակը: Ինչպես հաղորդում է Hurriet-ը, նման խորհուրդներ են տրվել Բագլիլարի քաղաքապետարանում «Ինչպես լինել լեդի» դասընթացի մասնակից կանանց:
Այս խորհուրդը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերի թուրքական հատվածում:
«Ինչպես լինել ստամբուլյան լեդի» դասընթացը ներառում էր մի շարք խորհուրդներ, սակայն դրանցից միայն մեկը՝ ինչպես պաղպաղակ ուտել, շփոթություն է առաջացրել սոցիալական ցանցերում: Բազմաթիվ օգտատերեր ընկալել են դա որպես սպառնալիք կնոջ ազատության նկատմամբ, մինչդեռ մնացածը պաշտպանում են այդ գաղափարը՝ պնդելով, որ լեդիին իսկապես վայել չէ լպստել պաղպաղակը:
«Ուղղակի դիր այն բերանդ եւ սպասիր մինչեւ հալվի»,-գրել է @magosattress օգտատերը Twitter-ում: Իսկ մեկ այլ օգտատեր հարցին, թե ինչպես է պետք ուտել բանանը, հեգնանքով պատասխանել է.«Իհարկե, դանակով եւ պատառաքաղով»: