Մեծ Բրիտանիայի թագուհին անգամ իր ամուսնու հետ օրերս պատահած վթարից հետո էլ երթևեկում է առանց ամրագոտու
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին նկատել են մեքենայի մեջ երթևեկելիս՝ առանց ամրագոտու, այս մասին գրում է Daily Mail-ը:
Հատկանշական է, որ թագուհին նախընտրել է ամրագոտի չկրել անգամ իր ամուսնու հետ օրերս պատահած դեպքից հետո:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թագուհու ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը վթարի էր ենթարկվել իր իսկ մեքենայով:
Աղբյուրը նշում է, որ Բուքինհեմյան պալատը միշտ հետևողականորեն պնդում է, որ թագուհին հետևի անվտանգության բոլոր կանոններին: