Սերբիայի նախագահը Պուտինին բալկանյան հովվաշան ձագ է նվիրել (տեսանյութ)
" frameborder="0" allowfullscreen>
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Վլադիմիր Պուտինի՝ Բելգրադ կատարած այցի ժամանակ ռուս պաշտոնակցին բալկանյան հովվաշան ձագ է նվիրել: Սերբ առաջնորդն ընդգծել է, որ այն շատ խելացի և հավատարիմ շուն է, սակայն համառ բնավորություն ունի:
Ինչպես գրում է РИА Новости-ն, մասնագետները հայտնել են, որ Պուտինին նվիրած շան արժեքը Սերբիայում և Մակեդոնիայում միջինում կազմում է 300 եվրո: Նշվում է, որ շան անունը Պաշա է:
Բալկանյան ցեղատեսակի հովվաշունն աչքի է ընկնում մեծ չափսերով, ցրտադիմացկունությամբ, անվախությամբ գայլերի և արջերի դեմ պայքարում: