Թուրքիայի լքված դղյակները. տնտեսական անկման դառը հետևանքներին (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Բոլուի նահանգում կառուցվել են նեոգոթական ոճով հարյուրավոր առանձնատներ, որոնք առաջին հայացքից Դիսնեյի հեքիաթ-ֆիլմի գեղատեսիլ կադրեր են հիշեցնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սոճիներով պատված բլրի ստորոտին կառուցված դղյակաձև առանձնատները լքված են, ինչի պատճառը նախորդ տարի Թուրքիայում գրանցված ռեցեսիան է:
Ընդհանուր առմամբ, Burj Al Babas հավակնոտ նախագծի շրջանակում կառուցվել է 732 առանձնատուն, որից յուրաքանչյուրի համար ծախսվել է մոտ 1 մլն դոլար: Սակայն նախորդ տարվա տնտեսական անկման հետևանքով այդ տներն այժմ դատարկ են:
Նախատեսված էր, որ շինությունները պետք է գրավեին հարուստ արաբ գնորդներին, որոնք Եվրոպա մեկնելու փոխարեն կարող էին գնալ Թուրքիա ու այնտեղ միջնադարյան դղյակ ձեռք բերել:
Բայց տնտեսական վիճակի վատթարացման, ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին, նախագծի իրագործումն ավարտին չի հասցվել: Ավելին՝ տնտեսագետները 2019թ. համար հետագա տնտեսական անկում են կանխատեսել:
Նախագծի սեփականատեր Sarot Group-ը սնանկ է ճանաչվել, արաբ գնորդները նավթի գների անկման պատճառով չեն կարողացել անել վճարումները:
Այս ամենի հետևանքով ընկերությունը մոտ 100 մլն դոլարի վնաս է կրել: