Իշխանական պատգամավորներին հրահանգել են քիչ խոսել
«Իրավունքը» գրում է. «Այն, ինչի դեմ նախկինում պայքարում էին վաղեմի ընդդիմադիր մերօրյա իշխանավորները, այսօր, կարծես, մոռացել են ու ընդունել չինովնիկի կեցվածք:
Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներին վերին օղակներից հրահանգել են քիչ խոսել լրատվամիջոցների հետ կամ առնվազն՝ տարբերակել յուրայիններին և ոչ յուրայիններին: Իսկ անհրաժեշտության դեպքում՝ խոսելուց առաջ նախ թույլտվություն հարցնել խմբակցության ղեկավարությունից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: