Մակրոնի նախկին թիկնապահը ձերբակալվել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին թիկնապահ եւ անվտանգության հարցով խորհրդական Ալեքսանդր Բենալան ձերբակալվել է՝ իր դիվանագիտական անձնագրերի օգտագործման հետ կապված հետաքննության հետեւանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փարիզյան դատախազությանը։
Բենալան, որին Մայիսի 1-ի շքերթի մասնակիցների վրա հարձակվելու համար անցյալ տարի ազատել են աշխատանքից, աֆրիկյան երկրներում խորհրդատվական աշխատանքի հետ կապված, հայտնվել է ուշադրության կենտրոնում եւ խոստովանել է, որ շարունակել է օգտագործել դիվանագիտական անձնագրերը։
Փարիզյան դատախազությունը սկսել է այդ առիթով նախաքննությունը, թեեւ նախկին թիկնապահն ասել է, որ անձնագրերն արդեն վերադարձրել է։