Եղիսաբեթ II թագուհու ամուսինը ՃՏՊ-ի է ենթարկվել
Եղիսաբեթ II թագուհու ամուսին արքայազն Ֆիլիպը ՃՏՊ-ի մեջ է ընկել՝ հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Բուքինհեմյան պալատին։
Տեղեկացվում է, որ Էդինբուրգի 97-ամյա հերցոգը չի տուժել միջադեպի պատճառով, որը տեղի է ունեցել արքայական Սանդրինհեմյան պալատից ոչ հեռու գտնվող Նորֆոլք կոմսությունում։
Բուքինհեմյան պալատը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել եւս մեկ ավտոմեքենայի մասնակցությամբ, իսկ դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Թագուհին եւ հերցոգը Սուրբ ծծնդից գտնվում են Սանդրինհեմյան պալատում։ Ընդ որում, արքայազնը չի մասնակցել սուրբծննդյան ավանդական պատարագին։
2017թ․ օգոստոսից նա հեռացել է գործերից եւ դադարել կատարել արարողակարգային պարտականությունները։