Ոչ թե նոր, այլ հին եւ խորհրդային Հայաստան
Ազգային Ժողովում ինչ որ մեկը ցույց տվեց, որ ինքը կարողանում է գրաբարով կարդալ, հետո ինչ որ մեկն ասաց, թե ինքը ինչ որ շարժումների համահեղինակ է, մյուսն էլ սպառնաց իր բաճկոնը նկատողներին: Դեռ ավելի հետաքրքիր դեպքեր, դեմքեր եւ իրադարձություններ կլինեն:
Այս ամենի հետ մեկտեղ Ազգային ժողովում տեղի ունեցան քվեարկոթւյուններ, որոնց նմանը եղել է խորհրդային լճացման տարիներին, ստալինյան տարիներին, բայց աոչ անգամ գորբաչովյան կառավարման շրջանում:
Մակունցի գլխավորած խմբակցությունը ժիր եւ անխոնջ պիոներիկների նման, առանց շփոթվելու միաձայն քվեարկեցին առաջադրված թեկնածուների օգտին: Եւ հիմա արձանագրենք, որ սա ոչ թե նոր Հայաստան է, այլ հին եւ խորհրդային:
Եւ ինչ կապ ունի, թե դուք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում դասընթացներ անցել եք , թե ոչ: Դուք խորհրդային տարիների խառատ եւ կթվորուհի պատգամավորներից ոչնչով չեք տարբերվում: Ավելի ճիշտ տարբերվում եք՝ նրանք ընտրողներին չէին խաբել:
Եւ այս կառավարությունը, խորհրդարանը խորհրդային անցյալն է հիշեցնում նաեւ իրենց առաջնորդով: Մինչ հեղափոխությունը նրանք փողոց էին փակում, աղմկում, աղաղակում, իսկ իշխանության գալուց հետո հակահեղափոխական անվանեցին նրանց, ովքեր այս կամ այն հարցից դժգոհ փորձում էին բողոքի գործողություններ կազմակերպել: Նրանց շատ խիստ տոնով ասվեց՝ դուք իրավունք չունեք:
Հիմա եւս տեղի ունեցավ նույնը: Դիանայի գլխավորած քաղաքի բնակիչներին Փաշինյանը շատ հստակ ասաց՝ նո, նո, նո, դուք իրավունք չունեք փողոց փակել:
Եւ երբ Արարատ Միրզոյանը, որին մինչեւ Ազգային ժողովում ծուխ անելը որեւէ մեկը չէր ճանաչում, ԱԺ նախագահ են ընտրում 131 պատգամավորով, ամեն ինչ պարզ է դառնում եւ մեկ անգամ եւս հասկանալի է դառնում, թե ինչ տեսակի կառավարող ուժի հետ գործ ունենք:
Ի դեպ, ասում են Արարատ Միրզոյանը շտապում է բնակվել կառավարական ամառանոցում: Իսկ ինչո՞ւ ոչ: Իսկ ինչո՞ւ նա եւ Լենան չունենան նաեւ նոր եւ թանկարժեք ավտոմեքենաներ: Ինչու ոչնչով չզբաղվող ավիացիայագետ աղջնակը նոր ավտոմեքենա կունենա, իսկ իրենք չեն ունենա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am