Ֆանտոմասը հափշտակել է վարկային կազմակերպության դրամարկղի ողջ գումարը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 19։40-ի սահմաններում, անհայտ անձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կողոպտիչը գումար հափշտակելիս այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել, պարզապես ինքը Ֆանտոմասն է և իրեն գումարն է անհրաժեշտ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: