Տղամարդը յուրահատուկ կերպով է նշել սիրելի շան ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)
Վրաստանի Քութայիս քաղաքի բնակիչը սիրելի շան ծննդյան տարեդարձը նշելու համար տոնական ընթրիք է կազմակերպել, որին հրավիրել է շան ընկերներին, գրում է newsgeorgia.ge կայքը:
Օնիսե Մելկաձեն տեղական հեռուստաընկերությունում օպերատոր է աշխատում: Նա Բիմ անունով սիրելի շանը վերաբերվում է որպես իրեն հավասարի: Վերջերս նա իր համար Բիմի պատկերով շապիկ էր պատվիրել, իսկ կենդանու համար՝ սեփական պատկերով շապիկ:
Շան ծննդյան օրվա առթիվ Օնիսեն որոշել է վրացական ավանդական ուտեստներով տոնական սեղան պատրաստել: Տիրոջ խոսքով՝ ուտեստները և տոնական տորթը դուր են եկել Բիմին և նրա շուն ընկերներին, որոնք հրավիրված են եղել խնջույքին:
Սոցցանցերում մի քանի հազար մարդ հավանել է ծննդյան տարեդարձի լուսանկարները: Վրացական մի քանի թերթեր ու հեռուստաալիքներ նույնպես անդրադարձել են ուշագրավ դեպքին: