Երբ և որտեղ է Պուտինը կանխիկ գումար ծախսում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե երբ է երկրի ղեկավարը կանխիկ գումար օգտագործում:
«Նման բան տեղի է ունենում տարվա մեջ մեկ-երկու անգամ: Երբ նա, օրինակ, դահուկ է քշում և մտնում լեռնային սրճարան, որտեղ վճարելու համար պետք է կանխիկ գումար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն իր մոտ կանխիկ գումար պահում է, թե ոչ:
Ավելի վաղ Պեսկովը պատմել էր, որ Պուտինը ստանում է իր աշխատավարձն ու զինվորական թոշակն ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկերից մեկի քարտի միջոցով: