Բելգիայում եկեղեցուց գողացել են Միքելանջելոյի՝ ենթադրաբար 115 մլն դոլար արժողությամբ կտավը
Անհայտ անձինք գողացել են Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը համարվող Միքելանջելոյի՝ Բելգիայում գտնվող միակ կտավը, որը մի քանի օր անց պետք է ուսումնասիրեին փորձագետները՝ հաստատելու դրա իսկությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կտավը, որի վրա պատկերված է աստվածաշնչյան տեսարան՝ Մարիամ Աստվածածինն ու մանուկ Հիսուսը, գողացվել է Զելե քաղաքի Սուրբ Լուդգերուս եկեղեցուց: Կտավը եկեղեցում է գտնվել վերջին 16 տարվա ընթացքում:
Եկեղեցու քահանան պատմել է, որ Իտալիայից փորձագետների հատուկ խումբ էր հրավիրել, որպեսզի նրանք ուսումնասիրության միջոցով հաստատեին կտավի իսկությունը:
Ենթադրվում է, որ իսկապես Միքելանջելոյի վրձնին պատկանելու դեպքում, կտավը կգնահատվի մոտ 115 մլն դոլար: