Լատվիայի իշխանությունները միլիարդ եվրո արժողությամբ երկու տոննա կոկաին են բռնագրավել
Լատվիայի իշխանությունները միլիարդ եվրո արժողությամբ երկու տոննա կոկաին են բռնագրավել։ Քրեական ոստիկանության պետ Անդրիս Գրիսնիսը «Բալթյան լուրեր» գործակալությանը հայտնել է, որ Էկվադորից կոկաինը 42 տուփերով թաքցված է եղել Կոկնես գյուղում։
Գրիսնիսն ասել է, թե կալանավորվել է Լատվիայի հինգ քաղաքացի, որոնցից մեկը նախկինում դատապարտված է եղել մաքսանենգության եւ փողերի լվացման համար։