Կոտայքի մարզում բախվել են բեռնատարն ու գնացքը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Ներքին Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիկ Թովմասյանի վարած ЗИЛ մակնիշի 42 ՕՕ 532 համարանիշի և Աշոտ Ոսկանյանի վարած բեռնատար գնացքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: