Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար, 2008-ի մարտին 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել:
Մեղադրանքի մասին լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
««Մարտի 1»-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին»,-հայտնեցին Դատախազությունից՝ չմանրամասնելով մեղադրանքի հոդվածները: