Ալկոհոլի չափավոր օգտագործումը տարեց մարդկանց համար վտանգավոր չէ
Այս թեմայով
Ալկոհոլի չափավոր օգտագործումը վտանգավոր չէ 65-ից մեծ մարդկանց համար, որոնց մոտ վերջերս սրտային անբավարարություն են ախտորոշել: Նույնիսկ հակառակը՝ ոգելիցը կյանքի տեւողությունը միջինը 1 տարով մեծացրել է՝ համոզված սթափների համեմատությամբ: Այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Միսուրիում Վաշինգթոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Նրանք ուսումնասիրել են այլ հետազոտության տվյալները, որոնք անցկացվել են 1989-ից 1993 թվականը, եւ որոնց մասնակցել է 5888 մեծահասակ: Այդ ժամանակ 393 պացիենտի մոտ սրտային անբավարարություն էր զարգացել, նրանց միջին տարիքը կազմել է 79 տարեկան: Փորձարկվողներին բաժանել են 4 կարգի՝ երբեք ալկոհոլ չօգտագործողներ, խմող եւ խմելուց հրաժարված, շաբաթական ալկոհոլի 7 կամ ավելի քիչ չափաբաժին խմողներ եւ 8 ու ավելի չափաբաժին խմողներ: Չափաբաժիններն այսպես են որոշել. գարեջրի դեպքում 0,35 լիտր, գինու՝ 0,18 եւ լիկյորի՝ 0,04:
Պարզվել է, որ երրորդ խմբի մարդիկ միջինում մեկ տարով ավելի երկար են ապրել, քան առաջին երկու խմբերի մարդիկ: Վերջին խմբի պացիենտները շատ չեն եղել, ուստի նրանց վերաբերյալ տվյալները բավականաչափ չեն նրանց կյանքի տեւողության եւ նրանց օրգանիզմի վրա մեծ քանակությամբ ալկոհոլի ազդեցության մասին եզարահանգումներ անելու համար:
Գիտնականները նշում են, որ թոշակառուներին, որոնց մոտ սրտի անբավարարություն են հայտնաբերել, բոլորովին պետք չէ ալկոհոլ սկսել օգտագործել, եթե նախկինում նրանք այդ չեն արել: Բայց նրանք, ովքեր քնելուց առաջ մեկ գավաթ գինի կամ գարեջուր են խմել, ավելի օգտակար է շարունակել այդ պրակտիկան. այն առնվազն վնաս չի հասցնի: Սակայն հետազոտողները նշում են, որ ամեն դեպքում ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: