Barnard b մոլորակի վրա 6 լուսային տարի առաջ կարող էր կյանք լինել
Համեմատաբար վերջերս հայտնաբերված հսկա «Գերերկիր»՝ Barnard b կամ GJ 699 b մոլորակը կարող էր լինել երկրից դուրս կյանքի օրրանը 6 լուսային տարի առաջ, գրում է Daily Mail-ը։
Այս մոլորակը մտնում է Երկրին հարեւան աստղային համակարգի մեջ։
Մոլորակում տիրում է ցուրտը, օդի ջերմաստիճանը մոտ - 150°C (-238°F) է։
Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ ժամանակին «Գերերկրի» բաղադրիչ մասերից մեկը եղել է տաք մետաղական կեղեւը, որն ապահովել է պրիմիտիվ կյանք մոլորակի վրա։
Վիլանովայիի համալսարանի աստղաֆիզիկոս Էդվարդ Գինանի խոսքերով՝ մոլորակի գեոթերմալ տաքացումը կարող էր հանգեցնել «կենդանի գոտիների» առաջացման նրա մակերեսին, որոնք նման են եղել Անտարկտիկայում հայտնաբերված ստորջրյա լճերին։