Բաքուն Փարիզին կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի ներքին հարցերին
Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել իր ներքին հարցերին:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Ադոլայևան ուրբաթ օրը հակադարձելով Ադրբեջանում կալանավորված բլոգեր Միհման Հուսեյնովի պայմանների կապակցությամբ Ֆրանսիայի դիրքորոշմանն ասաց. «Ֆրանսիայի իշխանությունները Հուսեյնովի հարցին անդրադառնալուց առաջ թող Ֆրանսիայում ցուցարարների դեմ բռնաճշումներով ու բռնարարքներով մտահոգվեն»:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով ԵԱՀԿ-ի մամուլի ազատությունների հարցերով ֆրանսիացի ներկայացուցիչ Առլեմ Դեզիերի Հուսեյնովի հարցով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը հղած նամակին, հավելել է. «Որպես միջազգային կառույցի ներկայացուցիչ, Դեզիերը մոռացել է անկողմնակալության սկզբունքը և հետևում է իր պատկան երկրի դիրքորոշմանը»:
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյնովն անօրինական գործունեության պատճառով 2017 թվականի մարտին երկու տարվա ազատազրկման դատապարտվեց: Բողոքելով բանտում տիրող վիճակի դեմ, բլոգերը վերջերս հացադուլ է հայտարարել: